Մատչելիության հղումներ

Ալեքսեյ Միլլերը Երեւանում կքննարկի ռուսաստանյան գազի նոր սակագինը


Մայիսի կեսերին Երեւան կժամանի «Գազպրոմ» ընկերության տնօրենների խորհրդի փոխնախագահ Ալեքսեյ Միլլերը, որը Հայաստանի ղեկավարների հետ կքննարկի ռուսաստանյան գազի նոր սակագինը: Այդ մասին այսօր հայտնել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, պատասխանելով սակագների վերաբերյալ «Ազատություն» ռադիոկայանի հարցին:

«Գազպրոմ»-ը, որն այժմ գազը Հայաստանին վաճառում է 110 դոլարով՝ 1000 խորանարդ մետրի համար, երկու տարի առաջ խոստացել է այդ սակագինը չբարձրացնել մինչեւ 2009 թվականի սկիզբը:

Մոսկովյան մամուլում տեղեկություններ են հայտնվել, որ հաջորդ տարվանից «Գազպրոմ»-ը Հայաստանի համար գազի սակագինը սահմանելու է 165 դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց եւ առաջիկա 3 տարիների ընթացքում չի փոխելու այդ սակագինը:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG