Հետընտրական իրադարձությունների կապակցությամբ հարուցված գործով նախնական կալանքի տակ գտնվող` «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, պետեկամուտների նախկին նախարար Սմբատ Այվազյանի առողջական վիճակը գնահատվում է բավարար: Այդ մասին այսօր հայտնել է արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամլո քարտուղարը` հերքելով որոշ լրատվամիջոցների հրապարակած տեղեկությունը, թե Այվազյանի առողջական վիճակը վատացել է, եւ նրան տեղափոխել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բուժկետ:
«Վերը նշված տեղեկությունը որեւէ աղերս չունի իրականության հետ, այն պարզ պատճառով, որ Սմբատ Այվազյանը գտնվում է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում, վերջինիս առողջական վիճակը որեւէ մտահոգիչ փոփոխության չի ենթարկվել եւ որեւէ բուժկետ չի տեղափոխվել», - ասված է քրեակատարողական վարչության մամլո քարտուղար Արսեն Բաբայանի հաղորդագրությունում:
Մամլո քարտուղարը տեղեկացնում է, որ փետրվարի 29-ին եւ ապրիլի 14-ին Սմբատ Այվազյանը դիմել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի բուժմաս` համապատասխանաբար, որովայնի շրջանում մաշկի ցանավորման կապակցությամբ եւ սրտի շրջանում դիսկոմֆորտի զգացման գանգատով: Առաջին դեպքում նրա մոտ ախտորոշվել է «ալերգիկ դերմատիտ», երկրորդում` կատարված հետազոտությամբ (ԷՍԳ) սրտամկանում պաթոլոգիա չի հայտնաբերվել: