Շարլ Ազնավուրը ներկայումս Հարավային Ամերիկայում է եւ համերգներ է տալու Արգենտինայի, Բրազիլիայի, Չիլիի եւ Ուրուգվայի խոշոր քաղաքներում, այդ թվում Բուենոս Այրեսում եւ Սան Պաուլոյում:
«Էլ Կլարին» թերթին տված հարցազրույցում աշխարհահռչակ երգիչն ասել է, որ շարունակելու է իր ծառայությունները Հայաստանին եւ Հայ դատին:
Հարցին, թե ինչո՞ւ չի երգում հայերենով, Ազնավուրը պատասխանել է. - «Քանի որ իմ հուզումների լեզուն է, ոչ իմ գործի: Բեմի վրա եմ Ազնավուր, հետո` ոչինչ: Ազնավուրի մասին չեմ ուզում խոսել: Այդ բնագավառին է պատկանում հայոց լեզուն»:
Երգիչը ասել է նաեւ, որ այս համերգների շարքը ոչ թե հրաժեշտ է բեմին, այլ «ցտեսություն ասելու ձեւ»: «Արվեստագետներս ոճրագործների նման ենք, որ միշտ նոր ոճիրներ են գործում», - կատակել է նա:
Ազնավուրի համերգների հետ կապված` տեղի հայկական շրջանակներում որոշակի դժգոհություն կա, քանի որ դրանց ներկա գտնվելու հնարավորություն ունեն խիստ սահմանափակ թվով մարդիկ:
Դիեգո Կարամանուկյան, Մոնտեվիդեո