Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ը հատուկ մարմին է ստեղծում պարենային ճգնաժամը հաղթահարելու համար


ՄԱԿ-ը որոշել է հատուկ մարմին ստեղծել աշխարհում սննդամթերքի գների աննախադեպ աճի հետ կապված ճգնաժամը հաղթահարելու համար: Մարմինը գլխավորելու է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը:

Ելույթ ունենալով այսօր Բեռնում հրավիրված մամլո ասուլիսում` Բան Կի-մունը հայտնել է, որ ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը 1,7 միլիարդ դոլարի ծրագիր է մշակել աշխարհի աղքատ պետությունների ֆերմերներին սերմերով ապահովելու համար:

«Ասոշիեյթեդ փրես»-ի վկայությամբ՝ վերջին երկու տարիներին պարենային ապրանքների գների աճի պատճառով աղքատ համարվող բնակիչների թիվն աշխարհում ավելացել է 100 միլիոնով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG