Մատչելիության հղումներ

Ադրբեջանը այս տարվա պետբյուջեում ռազմական ծախսերը կավելացնի 32 տոկոսով


Ադրբեջանի խորհրդարան ներկայացված` 2008 թվականի պետբյուջեում փոփոխությունների մասին օրինագծով նախատեսվում է երկրի ռազմական ծախսերը ավելացնել 32 տոկոսով, դրանք շուրջ 1,2 միլիարդ դոլարից հասցնելով 1,6 միլիարդ դոլարի:

Ինչպես APA գործակալությանը փոխանցել է խորհրդարանի պատգամավոր Զահիդ Օրուջը, ռազմական ծախսերի մեծացումը կկատարվի պետբյուջեի ընդհանուր ավելացման ֆոնի վրա:

«Չպետք է դա ընկալել որպես ռազմականացման քաղաքականություն: Ռազմականացման քաղաքականության ժամանակ ռազմական ծախսերին ուղղվում է երկրի համախառն ներքին արդյունքի 2 տոկոսից ավելին: Մեզ մոտ այդ թիվը շատ ավելի փոքր է», - վստահեցրել է Օրուջը:

Ադրբեջանի 2008 թվականի պետբյուջեի եկամտային մասը կազմում է 8,9 միլիարդ, ծախսայինը` 10,25 միլիարդ դոլար: Փոփոխությունների հաստատվելու դեպքում բյուջեի եկամտային մասը կաճի 43, ծախսայինը` 26 տոկոսով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG