Մոլորակի ամենահարուստ մարդկանց, ամենահարմար երկրների, ամենաթանկ մեքենաների, ամենահարուստ ընկերությունների, ամենաազդեցիկ գործարարների, ամենահայտնի աստղերի, ամենաշքեղ հյուրանոցների եւ «ամենա»-ով սկսվող բազմաթիվ այլ անվանակարգերում ցուցակներ կազմող Forbes հանդեսը հրապարակել է նաեւ աշխարհի տասը ամենահրապուրիչ քաղաքների անունները:
Տասնյակում տեղ գտնելու համար քաղաքը պետք է ունենա ոչ միայն պատմական եւ մշակութային կոթողներ, տպավորիչ ճարտարապետություն՝ հին կամ արդիական, այլեւ շքեղ խանութներ, զվարճանքի կենտրոններ, հարուստ թանգարաններ: Քաղաքը պետք է լինի հարմար իր բնակիչների եւ զբոսաշրջիկների համար: Այդ բոլոր գործոնների միավորման արդյունքում են ընտրվել աշխարհի տասը ամենահրապուրիչ քաղաքները:
Տասնյակը գլխավորում է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքը: «Ոչ մի ուրիշ քաղաք չի կարող մրցել Լոնդոնի եւ դրա կոսմոպոլիտական մթնոլորտի հետ: Լոնդոնցիների շուրջ մեկ-երրորդը ծնվել է Բրիտանիայի սահմաններից դուրս: Այդ 2 միլիոն 300 հազար մարդիկ Լոնդոն են բերել իրենց մշակույթը, ավանդույթները, ճաշակը, ոճը, խոհանոցը: Նրանց ազդեցության արդյունքում Լոնդոնը դարձել է ավելի հարուստ, բազմազան, բացառիկ եւ գունագեղ», - հավաստիացնում է Forbes-ը:
«Լոնդոնը դարձել է աշխարհի ֆինանսական կենտրոնը, արդիական եւ անտիկ արվեստի կենտրոն: Այդ մեգապոլիսն ունի եռանդ ու դինամիկա», - ասել է միջազգային մարկետինգի մասնագետ, պրոֆեսոր Ֆիլիփ Քոթլերը: Լոնդոնին բնորոշ բացասական գործոններն են բարձր գներն ու անվտանգության ապահովման ոչ պատշաճ մակարդակը:
Տասնյակում երկրորդը Ֆրանսիայի մայրաքաղաքն է՝ արվեստների, կատարյալ ճաշակի, անհաշիվ թանգարանների կենտրոն, աշխարհի լավագույն գրողների եւ բանաստեղծների գովերգած Փարիզը: Փորձագետների խոսքերով, Փարիզին «հատուկ են ռոմանտիզմը, դասական ոճը եւ ձգտումը դեպի նորաձեւություն»:
3-րդ տեղում Սիդնեյն է, 4-րդում` ԱՄՆ-ի ամենախոշոր քաղաք Նյու 3որքը: 5-րդը ամենահրապուրիչ քաղաքների ցուցակում Իտալիայի մայրաքաղաք Հռոմն է, 6-րդ տեղում Բարսելոնան է:
Տասնյակում կա ավստրալական եւս մեկ քաղաք՝ 7-րդ տեղը գրավել է Մելբուրնը, 8-րդ տեղում Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինն է, 9-րդ տեղում Հոլանդիայի մայրաքաղաք Ամտերդամն է: Տասնյակը եզրափակում է Իպանիայի մայրաքաղաք Մադրիդը:
Արմեն Քոլոյան, Պրահա