Մատչելիության հղումներ

ԱՊՀ-ի երկրներում բնակվող շուրջ 300 հայ երիտասարդներ վերադարձել են եւ ծառայում են բանակում


Վերջին տարիներին Ռուսաստանում եւ ԱՊՀ-ի մյուս երկրներում բնակվող Հայաստանի քաղաքացիներից զորակոչային տարիքի մոտ 300 երիտասարդներ վերադարձել են Հայաստան եւ այժմ ծառայում են Զինված ուժերում: Վերադառնալ եւ ծառայել ցանկացողների թիվը, սակայն, ավելի մեծ է:

«Զինվորի մայր» հասարակական կազմակերպության նախագահ Գրետա Միրզոյանի խոսքով, այդ երիտասարդներից շատերը խնդիրներ են ունենում Հայաստան գալու հետ կապված: Օրինակ, չունենալով, որեւէ փաստաթուղթ, նրանք չեն կարողանում Ռուսաստանի որեւէ բնակավայրից հասնել այնտեղ, ուր կա Հայաստանի դեսպանատուն կամ հյուպատոսություն:

«Մենք պետք է օգնենք տարբեր քաղաքներում, գյուղերում գտնվող մեր երիտասարդներին, որ նրանք ինչ-որ ժամանակավոր փաստաթուղթ ստանան, որ կարողանան հասնել մինչեւ որեւէ ինքնաթիռ, նստեն ու գան Հայաստան», - լրագրողների հետ հանդիպմանը երկուշաբթի օրը ասաց Միրզոյանը:

Նրա խոսքով, զորակոչային տարիքի երիտասարդներից շատերը չեն վերադառնում սոցիալական խնդիրների բերումով (պարզապես ճանապարհածախսի միջոցներ չունեն), նաեւ այն պատճառով, որ չգիտեն, թե ինչ են անելու բանակում ծառայելուց հետո:

Վերջին 5 տարիների ընթացքում «Զինվորի մայր» կազմակերպությանը տարբեր հարցերով դիմել են Ռուսաստանում եւ ԱՊՀ-ի այլ երկրներում բնակվող ավելի քան 3 հազար երիտասարդներ:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG