Մատչելիության հղումներ

Ռոման Աբրամովիչը երկրորդն է Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի մեծահարուստների ցուցակում


Ռուսաստանի Դաշնության Չոկուտկայի նահանգապետ եւ անգլիական «Չելսի» ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը երկրորդն է Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի ամենահարուստ մարդկանց ցուցակում, որը ամեն տարի հրապարակում է Սանդի Թայմս թերթը (The Sunday Times Rich List 2008):

«Դեյլի տելեգրաֆ» պարբերականի տեղեկացմամբ, Մեծ Բրիտանիայում ապրող Աբրամովիչի կարողությունը գնահատվում 11 միլիարդ 700 միլիոն ֆունտ ստերլինգ:

Առաջին տեղում չորրորդ տարին անընդմեջ Lակշմի Միթալն է` աշխարհում պողպատի 10 տոկոսը արտադրող «Արսելոր Միթալ» կորպորացիայի ղեկավարը:

Ցուցակի 5-րդ հորիզոնականում տեղ է գտել մեկ այլ ռուսաստանցի գործարար` Ալիշեր Ուսմանովը, ով նախկինում դատախազ է եղել Ուզբեկստանում: Նրա կարողությունը գնահատվում է 5 միլիարդ 726 միլիոն ֆունտ ստերլինգ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG