Վրաստանի արտգործնախարարությունը կոչ է արել միջազգային հանրությանը համապատասխան գնահատական տալ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հարցում Ռուսաստանի Դաշնության վերջին գործողություններին:
«Վերջին իրադարձությունները հաստատում են, որ Ռուսաստանը սկսել է իրականացնել Վրաստանի դեմ վաղուց պլանավորված ռազմական ագրեսիայի տեղեկատվական ապահովումը», - «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, շաբաթ օրը հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Նիկոլոզ Վակաշիձեն:
«Վրաստանը դիմում է միջազգային հանրությանը, միջազգային կազմակերպություններին, «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի բարեկամներ» խմբի անդամ երկրներին` ռուսաստանյան ագրեսիվ քաղաքականության օբյեկտիվ գնահատականը տալու եւ Վրաստանի նկատմամբ ագրեսիան կանխելուն ուղղված շտապ միջոցներ ձեռնարկելու խնդրանքով», - հավելել է Վակաշիձեն: