Մատչելիության հղումներ

Գոնզալո Ֆերնանդես. «Ուրուգվայի կառավարությունը դատապարտում է բոլոր ցեղասպանությունները»


Ուրուգվայի արտգործնախարար Գոնզալո Ֆերնանդեսը «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում ասել է, որ իր երկիրը դատապարտում է բոլոր ցեղասպանությունները, այդ թվում նաեւ Հայոց ցեղասպանությունը:

«Ուրուգվայի կառավարությունը դատապարտում է բոլոր ցեղասպանությունները, իսկ Հայոց ցեղասպանությունը ամենահայտնի գենոցիդներից մեկն է», - ասել է արտգործնախարարը:

Երեկ նա մասնակցել է Մոնտեվիդեոյի Արմենիա հրապարակում կայացած միջոցառմանը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության տարելիցին:

Գոնզալո Ֆերնանդեսը հայտնել է, թե տեղյակ է, որ այս շաբաթ Մոնտեվիդեոյում ստեղծվել է «Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման հանձնախումբ»:

Հանձնախմբի անդամներն են՝ նախկին արտգործնախարար Սերժիո Աբրեուն, մշակույթի նախկին նախարար Լեոնարդո Գուզմանը, պատմաբան Ժերարդո Կաետանոն, փաստաբաններ Ալբերտո Պերեսը, Թոմաս դե Մաթոսը եւ Խավիեր Միրանդան:


Դիեգո Կարամանուկյան, Մոնտեվիդեո

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG