Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշը «Հայոց հիշատակի օրվա» իր ամենամյա ուղերձում այս անգամ էլ խուսափեց «ցեղասպանություն» բառից` 20-րդ դարի սկզբին Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցածը անվանելով «զանգվածային սպանություններ եւ բռնի տեղահանում»:
«Ոգեկոչման այս օրը մենք հարգում ենք 20-րդ դարի ամենամեծ ողբերգություններից մեկի` Օսմանյան կայսրության գոյության ավարտին ավելի քան մեկուկես միլիոն հայերի զանգվածային սպանությունների եւ բռնի տեղահանման զոհերի հիշատակը», - ասված է ԱՄՆ-ի նախագահի ուղերձում: - «Ես միանում եմ Ամերիկայի եւ ողջ աշխարհի հայ համայնքին` ոգեկոչելով այս ողբերգությունը եւ սգալով բազմաթիվ անմեղ մարդկանց կորուստը»:
«Անդրադառնալով այս էպիկական մարդկային ողբերգությանը` մենք պետք է վճռականորեն կրկնապատկենք մեր ջանքերը խաղաղությունը, հանդուրժողականությունը եւ մարդկային կյանքի արժանապատվության նկատմամբ հարգանքը առաջ տանելու գործում: Հայ ժողովրդի` ողբերգությունը հաղթահարելու եւ բարգավաճելու անկոտրում վճռականությունը նրա էության եւ ոգու հզորության վկայությունն է», - ասված է Բուշի ուղերձում: - «Մենք ողջունում ենք Հայաստանում եւ Թուրքիայում առանձին անհատների գործադրած ջանքերը` ուղղված հաշտեցմանը եւ խաղաղությանը, եւ աջակցում ենք անցյալի բաց ուսումնասիրություններ անցկացնելու միասնական ջանքերին այս ողբերգական իրադարձությունների ընդհանուր ըմբռնման որոնումների ճանապարհին: Մենք ակնկալում ենք, որ հայ-թուրքական հարաբերությունների լիակատար բարելավումը իրականություն կդառնա»:
«Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում Հայաստանի հետ ուժեղ, ընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերություններ ունենալու հանձնառությանը: Մենք կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը` վճռական քայլեր ձեռնարկել ժողովրդավարությունը խթանելու ուղղությամբ, եւ շարունակելու ենք այդ նպատակով մեր աջակցությունը ցուցաբերել Հայաստանին: Մենք հավատարիմ ենք մեր հանձնառությանը. ծառայել իբրեւ ազնիվ միջնորդ` գտնելու Lեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ եւ տեւական լուծումը: Ոգեկոչման այս հանդիսավոր օրը ես եւ Lորան մեր խորագույն ցավակցությունն ենք հայտնում աշխարհասփյուռ հայերին»:
Մեկնաբանելով Ջորջ Բուշի ուղերձը` Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Նախ եւ առաջ, անշուշտ, հիասթափված ենք, որ նախագահը արդեն ութերորդ անգամ դրժում է Հայոց ցեղասպանությունը որպես ցեղասպանություն ճանաչելու իր նախընտրական խոստումը: Եկել է ժամանակը, որպեսզի ամերիկյան Կոնգրեսը եւ նախագահը այլեւս վերջ տան այս կաշկանդումին` թուրքական կառավարության կողմից»:
«Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը շարունակելու է իր աշխատանքը Կոնգրեսի հետ, որ Թուրքիայի կողմից այդ կաշկանդումները Ամերիկայի ազատ խոսքի դեմ վերացվեն», - վստահեցրեց Էլիզաբեթ Չուլջյանը:
Հեղինե Բունիաթյան, Պրահա