Վրաստանի պաշտպանության եւ ներքին գործերի նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլիին քաղաքական ապաստան է տրամադրվել Ֆրանսիայում:
Ինչպես հայտնել է Օքրուաշվիլիի փաստաբանը, քաղաքական ապաստան տրամադրելու խնդրանքով իր պաշտպանյալի դիմումը ֆրանսիական իշխանությունները բավարարել են այսօր:
Վրացական դատարանը հեռակա կարգով Օքրուաշվիլիին դատապարտել է 11 տարվա ազատազրկման` դրամաշորթության մեղադրանքով:
Նախկին նախարարի կողմնակիցները պնդում են, որ իշխանությունները նրան հետապնդում են քաղաքական պատճառներով:
Նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի նախկին զինակիցը անցած տարվա սեպտեմբերին երկրի ղեկավարին հրապարակավ մի շարք մեղադրանքներ էր հասցեագրել, այդ թվում` քաղաքական սպանություններ պատվիրելու, կոռուպցիայի մեջ: Այդ հայտարարություններից անմիջապես հետո նա ձերբակալվել էր, իսկ մի քանի շաբաթ անց ազատ արձակվել գրավի դիմաց:
Նոյեմբերի սկզբին Օքրուաշվիլին լքել է Վրաստանը, դեկտեմբերին Վրաստանի իշխանությունների պահանջով ձերբակալվել էր Գերմանիայում, ապա գրավի դիմաց ազատ էր արձակվել եւ մեկնել Ֆրանսիա: