Մատչելիության հղումներ

«ՀայՓոստ»-ը համաձայնագիր ստորագրեց «Մայքրոսոֆթ»-ի հետ


«ՀայՓոստ» եւ «Մայքրոսոֆթ» ընկերությունները այսօր Երեւանում ստորագրեցին համաձայնագիր, որի նպատակը բարձր տեխնոլոգիաների բնագավառի առաջատարներից մեկի մշակումների կիրառմամբ Հայաստանի փոստային օպերատորի ռեսուրսների արտադրողականությունը բարձրացնելն է:

«ՀայՓոստ» ընկերության ղեկավար Հանս Բոնի խոսքով, համաձայնագրի ստորագրումը մեծ նվաճում է ընկերության համար:

«Հաշվի առնելով Հայաստանում ընթացող կարեւոր բարեփոխումները այս համագործակցությունը եւս կնպաստի երկրում ընդհանուր սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը», - նշեց Բոնը:

«Ամենաբարձր մակարդակով մենք հնարավորություն ենք ստանում բերել Հայաստան ամբողջ այն փորձը, այն գիտելիքները, այն տեխնոլոգիաները, որ ունի «Մայքրոսոֆթ»-ը կուտակած իր երկարամյա աշխատանքի ընթացքում», - իր հերթին ասաց Հայաստանում «Մայքրոսոֆթ» ընկերության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը: - «Դրանք ամենաարդիական, ամենաժամանակակից տեխնոլոգիաներն են»:

Համաձայնագրի երրորդ կողմը «Մայքրոսոֆթ»-ի ծառայությունները վաճառելու իրավունքն ունեցող «Դոն Դանիել» ընկերությունն է:

Համաձայնագիրը ստորագրվել է երեք տարով, սակայն կողմերը վստահ են, որ համագործակցությունը կլինի «արդյունավետ եւ շարունակական»:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG