Մատչելիության հղումներ

Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդի համար մրցանակ` Յուրի Բարսեղովին եւ Իվ Տերնոնին


Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հրամանագիր է ստորագրել Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց մրցանակ շնորհելու մասին: 2007 թվականի մրցանակ է շնորհվել Յուրի Բարսեղովին (Ռուսաստան) եւ Իվ Տերնոնին (Ֆրանսիա):

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Յուրի Բարսեղովը մրցանակին արժանացել է «Հայերի ցեղասպանությունը. Թուրքիայի պատասխանատվությունը եւ միջազգային հանրության պարտավորությունները» երկհատորյակի, Իվ Տերնոնը` Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ներդրած նշանակալի գիտական ավանդի համար:

Նախագահի նույն օրվա մեկ այլ հրամանագրով, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Ռոջեր Վ. Սմիթը (ԱՄՆ) պարգեւատրվել է Մովսես Խորենացու մեդալով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG