Մատչելիության հղումներ

Դալայ Լամային Փարիզի պատվավոր քաղաքացիություն է շնորհվել


Փարիզի քաղաքային խորհուրդը պատվավոր քաղաքացիություն է շնորհել Տիբեթի հոգեւոր առաջնորդ Դալայ Լամային:

Մինչդեռ նախագահ Նիկոլա Սարկոզիի կուսակցությունը դեմ է եղել Փարիզի քաղաքային խորհրդի որոշմանը, փորձելով մեղմել լարվածությունը Ֆրանսիայի եւ Չինաստանի միջեւ:

Չինաստանի արտգործնախարարությունը այսօր դատապարտել է Դալայ Լամային Փարիզի պատվավոր քաղաքացիության շնորհումը:

Երկու շաբաթ առաջ Օլիմպիական ջահի փոխանցավազքի ժամանակ ցուցարարները Փարիզում խոչընդոտներ էին հարուցել: Իրենց հերթին, չինացիները շարունակում են ցույցեր կազմակերպել «Կարեֆուր» ֆրանսիական առեւտրական ցանցի խանութների դիմաց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG