Մատչելիության հղումներ

Իրանի նախագահը «խիստ ցածր» է համարում նավթի գները


Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը համոզմունք է հայտնել, թե նավթի ներկայիս գները խիստ ցածր են:

«Ֆրանսպրես» գործակալությունը Իրանի պետական հեռուստաընկերության ինտենետային կայքից մեջբերում է Ահմադինեջադի հայտարարությունը, որ «ռազմավարական այդ հումքը պետք է վերագտնի իր իրական գինը»:

Հարկ է նշել, որ համաշխարհային շուկայում այժմ նավթի մեկ բարելը վաճառվում է 117 դոլարով, որն ամենաբարձր ցուցանիշն է պատմության մեջ:

Ահմադինեջադի կարծիքով, նավթի գինը բարձրանում է ամերիկյան դոլարի անկման պատճառով:

Իրանն անցած տարի հայտարարեց, որ դադարեցնում է իր նավթը ամերիկյան դոլարով վաճառելու վերաբերյալ գործարքները:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG