Միացյալ Նահանգների պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը հայտարարել է, թե պաշտոնական Վաշինգտոնը խիստ մտահոգված է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ հարաբերությունները զարգացնելու` Ռուսաստանի որոշմամբ:
«Միացյալ Նահանգները շարունակում է միանշանակորեն ճանաչել Վրաստանի տարածքային ամբողջականությունը», - արեւմտյան գործակալությունների փոխանցմամբ, ընդգծել է պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը եւ հավելել, որ այս խնդրի շուրջ ինքը հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկերոջ` Սերգեյ Lավրովի, եւ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հետ:
Վրաստանը հայտարարում է, թե պաշտոնական Մոսկվան այս քայլով փորձում է «անեքսիայի ենթարկել Հարավային Օսիան եւ Աբխազիան» եւ կոչ է անում անհապաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրել:
ՆԱՏՕ-ն եւ Եվրամիությունը եւս հորդորել են Ռուսաստանին ձեռնպահ մնալ նման գործողություններից:
«Եվրամիությունը խորապես անհանգստացած է պաշտոնական Մոսկվայի այդ որոշմամբ, որն ընդունվել է առանց Վրաստանի համաձայնության», - հայտարարել է պաշտոնական Բրյուսելը եւ ընդգծել, որ նման քայլերը կարող են լարվածություն մտցնել եւ վնասել խաղաղության հաստատմանը:
Ռուսաստանի նախագահը ապրիլի 16-ին հանձնարարել էր կառավարությանը միջոցներ ձեռնարկել «Աբխազիայի եւ Հարավային Օսիայի բնակիչներին առարկայական օգնություն տրամադրելու եւ այդ երկրամասերի փաստացի կառավարությունների հետ հարաբերությունները սերտացնելու ուղղությամբ»:
Հեղինե Բունիաթյան, Պրահա