Ուրբաթ օրը կազմակերպված քննարկման ընթացքում հայաստանյան որոշ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ քննարկում էին երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիները:
Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը հայտարարեց, որ «օրախնդիր» է դարձել հասարակությունում առկա «չհասկացվածության պատը» (նախագահ Սերժ Սարգսյանի ձեւակերպումն է երդման արարողության ժամանակ) քանդելու հարցը:
«Այս ուղղությամբ ցանկացած քայլ պետք է ողջունվի», - ասաց հանրապետական պատգամավորը` հարուցելով Հայաստանի ժողովրդական կուսակցության ղեկավար անդամ Ռուզան Խաչատրյանի հարցը. - «Ձեր այսօրվա քայլերով եք ուզո՞ւմ քանդել այդ պատը»:
«Արդյո՞ք մինչ օրս բերման ենթարկվող քաղաքացիները այդ պատը քանդելուն նպաստում են», - շարունակեց Խաչատրյանը` հավելելով, որ նման պայմաններում ընդդիմությանը մեղադրել երկխոսությունից խուսափելու մեջ «առնվազն անազնիվ է»:
«Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանի կարծիքով, այսօր Հայաստանում քաղաքական եւ, միաժամանակ, իրավական ճգնաժամ է: Նրա խոսքով, այն, ինչին իշխանությունը կարող էր հասնել երկխոսության միջոցով, արվեց ուժի գործադրմամբ:
«Ամբողջ երկրի ցավն ու պարտությունն է եղել այն, որ սեփական երկրում չունենալով բավարար կամք եւ սպառած լինելով շատ հնարավորություններ, չունենալով երկրում ներքին արբիտրաժ, որը կապահովեր հասարակության եւ քաղաքական ուժերի համար ընդունելի լուծումներ, այդ լուծումները գտնվեցին Ստրասբուրգում: Բանաձեւը բավականին սպասված է», - ասաց Սաֆարյանը:
Lեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների համար, ինչպես ասաց «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար անդամ Հրաչյա Սարգսյանը, ընդառաջ քայլ կարող է լինել հստակ պայմաններով երկխոսությունը:
Նրա խոսքով, սակայն, իշխանությունների կողմից «քաղբանտարկյալներին ազատ արձակելու պատրաստակամություն չկա, թեկուզ թերություններով օրենքի տառը պահպանելու ցանկություն չկա»:
«Ամեն ինչ նրանք ուզում են լուծել ուժի դիրքերից: Բոլոր նախընտրական խոստումները եւ հետընտրական բոլոր հրապարակային խոստումները գործողություններով չեն հիմնավորվում», - եզրափակեց Սարգսյանը:
Աստղիկ Բեդեւյան