Մատչելիության հղումներ

Եվս չորս նախարարներ մնացին իրենց պաշտոններում


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրերով, Արմեն Մովսիսյանը նշանակվել է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար, Հարություն Քուշկյանը` առողջապահության նախարար, Արամ Հարությունյանը` բնապահպանության նախարար, Աղվան Վարդանյանը` աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար։

Արմեն Մովսիսյանը նախորդ կառավարությունում զբաղեցնում էր էներգետիկայի նախարարի պաշտոնը, մյուս երեք նախարարները վերանշանակվել են իրենց նախկին պաշտոններում:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` էներգետիկայի նախարարությունը էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություն է վերանվանվել Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով, որով փոփոխություն է կատարվել հանրապետության նախագահի 2002 թվականի մարտի 16-ի հրամանագրում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG