Մատչելիության հղումներ

Սոնա Տռուզյան. «Ցավոք, ԵԱՀԿ-֊ի եւ ՄԱԿ-֊ի ներկայացուցիչները հայտնել են, որ համապատասխան մասնագետներ չեն կարող գործուղել Հայաստան»


Հայաստանի գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանի վկայությամբ՝ ԵԱՀԿ֊-ի եւ ՄԱԿ-֊ի ներկայացուցիչները հայտնել են, որ Երեւանում մարտի 1-֊2-֊ին տեղի ունեցած դեպքերի հետ կապված փորձաքննություններ իրականացնելու համար համապատասխան մասնագետներ չեն կարող գործուղել Հայաստան:

«Ցավոք, ԵԱՀԿ֊-ի երեւանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսը՝ բանավոր, իսկ Հայաստանում ՄԱԿ-֊ի ներկայացուցիչ Կոնսուելո Վիդալը՝ նաեւ գրավոր, տեղեկացրել են գլխավոր դատախազին, որ չունեն նման նախադեպեր եւ չեն կարող Հայաստան գործուղել համապատասխան մասնագետների»,֊ - ասել է Տռուզյանը:

Նրա վկայությամբ՝ դատախազությունը հիմա էլ առաջարկում է միջազգային կազմակերպություններին մասնագետներ տրամադրել փորձաքննություններ իրականացնելու համար:

«Մենք պատրաստ ենք նաեւ մեր տեղի մասնագետներին գործուղել եղած փորձն ուսումնասիրելու համար»,֊ - հայտնեց խոսնակը:


Ռուզան Խաչատրյան

(Lուսանկարը` ՖՈՏՈLՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG