Մատչելիության հղումներ

Բուհերը հրավիրում են շրջանավարտներին


Արդեն 7-րդ տարին է «Էքսպո սերվիս» կազմակերպությունը Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության հետ համատեղ կազմակերպում է «Ուսուցումը Հայսատանում» խորագրով միջազգային ցուցահանդես: Այս տարի ցուցահանդեսը բացվել է Կառավարական տան նախասրահում եւ կգործի մինչեւ ապրիլի 18-ը:

Ցուցահանդեսին ներկայացել են 30-ից ավելի պետական եւ մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատություններ, կրթական գործունեությամբ զբաղվող հասարարական կազմակերպություններ, հիմնադրամներ եւ այլն: Բոլորի նպատակը նույնն է. դպրոցների ավագ դասարանների աշակերտներին պատմել իրենց գործունեության մասին, ներկայացնել ուսումնական ծրագրերը, ֆակուլտետները, անել շահավետ առաջարկներ: Ցուցահանդեսի պաշտոնական բացումը կատարեց կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը:

Նա ասաց, որ այս ցուցահանդեսը հնարավորություն է տալիս բուհերին փոխանակել իրենց փորձը, համեմատել աշխատանքը, հայտնաբերել բացթողումները:

«Էքսպո սերվիս»֊-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Կակոյան ավելացրեց, որ ցուցահանդեսը բուհերին տալիս է նաեւ գովազդի հնարավորություն:

Ցուցահանդեսի ընթացքում անցկացվելու են կլոր սեղաններ բուհերի մասնակցությամբ, ինչը, ըստ «Էքսպո սերվիս»֊-ի տնօրենի, միջոցառման ամենակարեւոր մասն է կազմում: Բուհերը քննարկելու են իրենց հուզող հարցերը ու փորձելու են փոխանակել իրենց աշխատանքային փորձը:


Նանե Սահակյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG