Այսօր ժամը 18:00-ից ոստիկանները փակել էին Ազատության հրապարակ տանող բոլոր մուտքերը:
Ռետինե մահակներով զինված մի քանի տասնյակ ոստիկաններ շարք էին կազմել եւ թույլ չէին տալիս անցորդներին մտնել հրապարակի տարածք:
Օպերայի շրջակայքը փակելու համար առիթ է հանդիսացել ընդդիմության մի քանի տասնյակ համախոհների`այդ տարածքում զբոսնելու ցանկությունը: Երբ Հայաստանի ժողովրդական կուսակցության քաղխորհրդի անդամ Ռուզան Խաչատրյանը հետաքրքրվել է` ինչո՞ւ թույլ չեն տալիս իրեն շարժվել դեպի Ազատության հրապարակ, ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի տեղակալ Վալերի Օսիպյանը պարզաբանել է. - «Ձեր նպատակը ես գիտեմ` ուրիշ է: Դուք ուզում եք երթ, ցույց անել, քաշքշուկ ստեղծել»:
Ընդդիմության համախոհներին ավելի ուշ ոստիկանները թույլ չեն տվել զբոսնել նաեւ Թումանյան փողոցի մայթերով` հորդորելով զբոսնել Հյուսիսային պողոտայում:
Աստղիկ Բեդեւյան
(Lուսանկարը` ՖՈՏՈLՈՒՐ-ի)