Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ում լիազորություններն ավարտվում են մայիսի 7-ին, այսօր գլխավորեց իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը: Կուսակցության համագումարը նման որոշում է կայացրել միաձայն:
«Կառավարության եւ խորհրդարանական մեծամասնության միջեւ լավ համակարգված աշխատանքը հնարավոր է դարձնում հաջողությամբ զարգացնել տնտեսությունը, բարելավել առողջապահությունը եւ կրթությունը, մեծացնել եկամուտները եւ ամրապնդել մեր երկրի պաշտպանունակությունը», - համագումարում հայտարարել է Պուտինը: - «Ես երախտագիտությամբ ընդունում եմ կուսակցության անդամների եւ ղեկավարության առաջարկը: Շնորհակալություն: Պատրաստ եմ ստանձնել լրացուցիչ պատասխանատվություն եւ գլխավորել «Եդինայա Ռոսիա»-ն»:
Նա նաեւ վերահաստատել է, որ կընդունի վարչապետի պաշտոնը, եթե երկրի նոր նախագահ Դմիտրի Մեդվեդեւի ընտրությունը լինի իր օգտին, ինչի մասին Մեդվեդեւը արդեն իսկ հայտարարել է:
Ընտրված նախագահը, մինչդեռ, համագումարում մերժել է «Եդինայա Ռոսիա»-ի ներկայիս նախագահ Բորիս Գրիզլովի` կուսակցությանն անդամակցելու առաջարկը:
«Կարծում եմ, ինձ համար դեռեւս շուտ է անդամակցել կուսակցությանը», - ասել է Մեդվեդեւը:
Ընտրված նախագահի այս որոշումը ողջունել է գործող նախագահ Պուտինը. - «Պետք չէ, որ երկրի նախագահը լինի որեւէ կուսակցության անդամ»:
Ազա Բաբայան, Մոսկվա