Մատչելիության հղումներ

Մահապատիժների թվով Չինաստանն աշխարհում առաջինն է


Մահապատիժների թվով Չինաստանը աշխարհում առաջինն է՝ անցած տարի այդ երկրում մահապատժի է ենթարկվել առնվազն 470 մարդ: Այս տվյալներն այսօր հրապարակել է «Էմնիսթի ինթերնեշնլ» իրավապաշտպան կազմակերպությունը:

Միաժամանակ զեկույցի հեղինակները փաստում են, որ Չինաստանի իշխանությունները գաղտնի են պահում մահապատիժների իրական թիվը, որը կարող է հասնել մի քանի հազարի:

Իրավապաշտպան կազմակերպության վկայությամբ, աշխարհի 5 երկրներին՝ Չինաստանին, Իրանին, Սաուդյան Արաբիային, Պակիստանին եւ ԱՄՆ-ին բաժին է հասնում արձանագրված մահապատիժների 88 տոկոսը:

Իրանում անցած տարի մահապատժի է ենթարկվել 370 մարդ՝ երկու անգամ ավելի, քան նախորդ տարում:

ԱՄՆ-ը մահապատիժների թվով աշխարհում հինգերորդն է՝ անցած տարի այդ երկրում մահապատժի է ենթարկվել 42 մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG