Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյանը՝ Հայաստանի պաշտպանության նախարար


Գեներալ-֊գնդապետ Սեյրան Օհանյանը նախագահի հրամանագրով այսօր նշանակվել է Հայաստանի պաշտպանության նախարար: Մինչ օրս նա զինված ուժերի գլխավոր շտաբի պետն էր եւ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը:

46֊-ամյա Օհանյանը 1988 թվականից ծառայել է Ստեփանակերտում տեղակայված 366֊-րդ գվարդիական մոտոհրաձիգային գնդում: 1992 թվականին գունդը Ստեփանակերտից դուրս բերելուց հետո ծառայել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակում:

Մասնակցել է մարտական գործողություններին, 1992 թվականին ծանր վիրավորվել է Մարտակերտի շրջանի Չլդրան գյուղի մոտակայքում:

Նույն թվականի դեկտեմբերին նշանակվել է Ղարաբաղի ինքնապաշտպանական կոմիտեի շտաբի պետ:

1994 թվականից մինչեւ 1998 թվականը զբաղեցրել է պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալի պաշտոնը:

1999 թվականին նշանակվել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար:

2007 թվականից եղել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ:

1999 թվականին Սեյրան Օհանյանին շնորհվել է Արցախի հերոսի կոչում:

(Lուսանկարը` ՖՈՏՈLՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG