Մատչելիության հղումներ

Վերաքննիչ դատարանը ԳԱԼԱ-ին զրկեց քաղաքապետարանի հեռուստաաշտարակն օգտագործելու հնարավորությունից


Այսօր Հայաստանի վերաքննիչ դատարանը Գյումրիում գործող ԳԱԼԱ հեռուստաընկերությանը զրկեց քաղաքապետարանին պատկանող հեռուստաաշտարակն օգտագործելու հնարավորությունից, ուժի մեջ թողնելով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:

Քաղաքապետարանը պահանջել էր «ՉԱՊ» ընկերությունից ազատել հեռուստաաշտարակը ԳԱԼԱ-ի անտենաներից: Դիտորդները փաստում են, որ դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԳԱԼԱ-ն անցած տարի հեռարձակել էր առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը անկախության տարեդարձի կապակցությամբ:

«Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե արդյո՞ք ԳԱԼԱ-ն որոշ ժամանակով չի եթերազրկվի, հեռուստաընկերության գործադիր տնօրեն Կարինե Հարությունյանը պատասխանեց. - «Քաղաքում շատ տեղեր կան, որտեղ բարի կամեցողության մարդիկ մեզ առաջարկել են տեղադրել անտենաները: Կան միջոցներ պահպանելու համար մեր եթերը»:


Աննա Սաղաբալյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG