Մատչելիության հղումներ

Չինաստանի նախագահը մերժում է Դալայ Lամայի հետ բանակցելու առաջարկը


Չինաստանի նախագահ Հու Ջինտաոն այսօր մեկ անգամ էլ մերժել է Դալայ Lամայի հետ բանակցելու միջազգային կոչերը:

Երկրի հարավում գտնվող Հայնան կղզում Ջինտաոն ասել է, որ Պեկինի հակասությունը Դալայ Lամայի հետ «զուտ ազգային միասնության հարց է» եւ որեւէ աղերս չունի էթնիկ պատկանելության, կրոնի կամ մարդու իրավունքների հետ:

Չինաստանի նախագահը ասել է, թե Դալայ Lամայի հետ կբանակցի միայն այն դեպքում, եթե վերջինս դադարեցնի պայքարը Տիբեթի անկախության համար եւ հրաժարվի բռնություններից:

Տիբեթի հոգեւոր առաջնորդը բազմիցս հայտարարել է, որ դեմ է բռնություններին եւ իր հայրենիքի ինքավարությանը եւ ոչ թե անկախությանն է ձգտում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG