Հայաստանում չի լինելու ամերիկամետ կամ ռուսամետ իշխանություն. այնտեղ լինելու է հայամետ իշխանություն: Այսպիսի համոզմունք է հայտնել ռուսաստանցի քաղաքագետ, Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի ազգամիջյան հարաբերությունների հիմնախնդիրների բաժնի վարիչ Սերգեյ Մարկեդոնովը այսօր «Կոմերսանտ» թերթում հրապարակած հոդվածում:
Քաղաքագետի կարծիքով, իրական իրավիճակին «շատ միջնորդավորված» առնչություն ունեն հարցերը, թե արդյոք Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները կարելի է դիտարկել որպես «գունավոր հեղափոխության» հերթական փորձը եւ ձախողումը, եւ թե որ ուժն է Հայաստանում «ռուսամետ», իսկ որը` «ամերիկամետ»:
Հիշեցնելով 1991 թվականի օգոստոսյան «պուտչի» ժամանակ հետխորհրդային Հայաստանի հիմնադիրներից մեկի` Վազգեն Մանուկյանի խոսքերը, թե իր համար միեւնույն է` ով է Մոսկվայում գալու իշխանության, գլխավորն այն է, որ ղարաբաղյան հարցը լուծվի Հայաստանի եւ ամբողջ հայության համար ձեռնտու ձեւով, Մարկեդոնովը շեշտում է. - «1991 թվականից ի վեր ոչ ոք Մանուկյանից լավ չի արտահայտել Հայաստանի էլիտայի աշխարհաքաղաքական նախապատվությունների էությունը: Երեւանի համար, մեծ հաշվով, միեւնույն է, թե ով է օգնություն եւ աջակցություն ցուցաբերում: Կարեւոր է նման օգնության փաստը ինքնին: Եթե դա անում է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը կամ Կոնգրեսը, ապա հայաստանյան էլիտան դառնում է ամերիկամետ»:
Ռուսաստանցի քաղաքագետի պնդմամբ` 2008 թվականին Հայաստանում հաղթել են ոչ թե արեւմտամետները կամ ռուսամետները, այլ «Ռուսաստանի հետ միության` որպես երկրի զարգացման առավել օպտիմալ ուղու կողմնակիցները». - «Սակայն ընդդիմությունը եւս, որին ռուսաստանյան լրատվամիջոցները պիտակավորում են «գունավոր հեղափոխականներ», դեմ չեն Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցությանը: Արդյո՞ք ռուսատյաց կդառնան երեկվա նախագահը եւ նրա թիմի անդամները, որոնց օրոք 90-ականներին ստորագրվել են Հայաստանում ռուսական ռազմաքաղաքական ներկայությունն ապահովող փաստաթղթերը»:
Միաժամանակ, Մարկեդոնովի համոզմամբ, 2008-ի ընտրապայքարի հաղթողները կհամագործակցեն Արեւմուտքի հետ` «ոչ թե գաղափարական, այլ պրագմատիկ նկատառումներով», հաշվի առնելով արեւմտյան երկրներում հայկական մեծաթիվ համայնքների առկայության, ինչպես նաեւ Թուրքիայի նկատմամբ Արեւմուտքի ունեցած ազդեցության գործոնները:
Ռուսաստանցի քաղաքագետն ընդգծում է, որ Ռուսաստանից եւս պահանջվում է պրագմատիկ լինել Կովկասում իր նոր ռազմավարության մշակման գործում. - «Փառավոր անցյալին» դիմելուց պետք է անցնել պրագմատիկ օգուտին: Հայաստանը պատրաստ է համագործակցել Ռուսաստանի հետ անվտանգության հարցերով: Շատ աշխույժ է ռուսաստանյան բիզնեսը հեռահաղորդակցության ոլորտում, գազիֆիկացման գործում: Հենց այդ շահերը, այլ ոչ թե «օրանժիզմի» դեմ պայքարը, պետք է դառնան Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ լիարժեք երկկողմ հարաբերությունների հիմքը»: