Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ն կոչ է անում ազատ արձակել բանտարկված ադրբեջանցի լրագրողներին


Ադրբեջանի իշխանությունները պետք է ազատ արձակեն բոլոր ձերբակալված լրագրողներին եւ կարճեն նրանց դեմ հարուցված շինծու քրեական գործերը: Այս մասին այսօր հայտարարել է Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) մամուլի ազատության գծով ներկայացուցիչ Միկլոշ Հարաշտին:

Նա մասնավորապես կոչ է արել ազատ արձակել «Գյունդելիկ Ազերբայջան» թերթի գլխավոր խմբագիր Էյնուլլա Ֆատուլաեւին, որին ադրբեջանական դատարանը անցած տարի երկարատեւ ազատազրկման է դատապարտել ահաբեկչության մեղադրանքով:

Հարաշտին նաեւ հիշատակել է ընդդիմադիր մեկ այլ պարբերականի`«Ազադլըղ» թերթի լրագրողներ Միրզա Սաքիտի եւ Գանիմատ Զահիդովի դեմ հարուցված դատական գործերը:

«Ես խնդրում եմ նախագահ Իլհամ Ալիեւին, որպեսզի նա ներում շնորհի բոլոր լրագրողներին` հաշվի չառնելով դիմե՞լ են նրանք իրեն այդպիսի խնդրանքով, թե՞ ոչ», - ասել է Հարաշտին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG