Մատչելիության հղումներ

Պատգամավորները Սուրեն Սուրենյանցի խափանման միջոցը փոխելու միջնորդություն կներկայացնեն


Ազգային ժողովի հինգ պատգամավորներ` Հանրապետական խմբակցությունից` Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը, Կարեն Ավագյանը, «Բարգավաճ Հայաստան»-ից` Նաիրա Զոհրաբյանը եւ «Օրինաց երկիր»-ից` Հովհաննես Մարգարյանը, պատրաստվում են Հատուկ քննչական ծառայություն միջնորդություն ներկայացնել` «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցի խափանման միջոցը փոխելու համար:

«Ապրիլի 2-ին ես եւ Էդուարդ Շարմազանովը, Կարեն Ավագյանը Սուրենյանցից դիմում էինք ստացել` խնդրանքով, որ այդպիսի միջնորդություն կատարենք», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Արմեն Աշոտյանը: - «Հաշվի առնելով նրա առողջական վատթար վիճակը` մենք այժմ պատրաստում ենք միջնորդության տեքստը եւ առաջիկայում այն կներկայացնենք Հատուկ քննչական ծառայություն»:

Նախաձեռնությանը այլ պատգամավորներ դեռեւս չեն միացել:

Սուրեն Սուրենյանցը, ով կալանված է փետրվարի վերջից` զանգվածային անկարգությունների, օրենքով սահմանված կարգի խախտմամբ հասարակական միջոցառում կազմակերպելու եւ պետական իշխանությունը յուրացնելու մեղադրանքներով, միայն անցած շաբաթավերջին դադարեցրեց մարտի 24-ից սկսած հացադուլը:


Աստղիկ Բեդեւյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG