Պաշտպանության նախկին նախարար գեներալ Մանվել Գրիգորյանի եւ նրա օգնականի նկատմամբ քրեական գործ է հարուցվել սպանության սպառնալիքի կասկածով: Այդ մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել է գլխավոր դատախազի մամլո քարտուղար Սոնա Տռուզյանը:
«Ապրիլի 6-֊ին «Արմավիա» ընկերության ներկայացուցչական ծառայության պետ Արա Մարուքյանից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդագրություն է ստացվել այն մասին, որ Մանվել Գրիգորյանը եւ նրա օգնական Զոհրապ Գալստյանը նույն օրը զանգահարել եւ սպառնացել են իրեն, որ կսպանեն ինչպես իրեն, այնպես էլ իր ընտանիքի անդամներին»,֊ - հայտնել է Սոնա Տռուզյանը:
Նրա վկայությամբ՝ այս առնչությամբ ոստիկանության գլխավոր քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 137֊-րդ հոդվածի հատկանիշներով՝ «սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը»:
Կատարվում է նախաքննություն, ճշտվում են հանգամանքները: Որեւէ մեկին մեղադրանք ներկայացված չէ:
Այն հարցին, թե ինչպիսի՞ն է եղել սպառնալիքի բովանդակությունը, խոսնակը պատասխանել է. - «Բոլոր հարցերի պատասխանները կտա նախաքննությունը»:
Ռուզաննա Ստեփանյան
(Lուսանկարը` ՖՈՏՈLՈՒՐ-ի)