Մատչելիության հղումներ

Բոզինյանի հացադուլին միացան եւս 9 մարդ


Հրազդանի քաղաքի Վանատուր թաղամասում Ազգային ժողովի պատգամավոր Սասուն Միքայելյանին ազատ արձակելու պահանջով ազատամարտիկ Արշավիր Բոզինյանի` 14-րդ օրը շարունակվող հացադուլին երկուշաբթի միացան եւս 9 ազատամարտիկներ:

Նրանք առայժմ 3-օրյա հացադուլ են հայտարարում, իսկ այդ ժամկետում իրենց պահանջները չկատարելու դեպքում կհայտարարեն անժամկետ հացադուլ:

«Այսօր ինձ միացել է Աշտարակը, Եղվարդը, եւ այստեղի մեջ ջոկատի տղաները», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Բոզինյանը: - «Սասուն Միքայելյանի գլխավորությամբ, Գագիկ Ջհանգիրյանի գլխավորությամբ, Հակոբ Հակոբյանին, Մյասնիկ Մալխասյանին, բոլոր մեր երկրապահ տղերքին մինչեւ որ ազատ չարձակեն, շարունակելու եմ հացադուլը, ինչքան որ սիրտս կաշխատի»:

«Այսօր հավաքվել են ազատամարտիկների կանայք, ուզում են միանալ հացադուլին», - շարունակեց նա: - «Խնդրում ենք, որ դա չանեն, գոնե երեք օր սպասեն, եթե ինչ-որ արձագանք չզգանք, նոր թող միանան մեզ»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG