ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը սատարում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը, այսօր լրագրողներին ասել է Վրաստանի ղեկավար Միխեիլ Սահակաշվիլին:
Նրա վկայությամբ՝ Բուխարեստում կայացած կարճատեւ զրույցի ընթացքում երկու նախագահները քննարկել են Վրաստանի տարածքային ամբողջականության եւ հարեւանների հետ հարաբերությունների հարցերը:
Միխեիլ Սահակաշվիլին նաեւ հայտնել է, թե Բուշը ողջունել է ՆԱՏՕ-ի անմիջական հավատարմությունը Վրաստանի եւ Ուկրաինայի անդամակցության գաղափարին:
Վրաստանի նախագահի կարծիքով՝ ով էլ իշխանության գա Վաշինգտոնում, ԱՄՆ-ը միշտ սատարելու է Վրաստանին: «Նախագահության բոլոր երեք թեկնածուները Վրաստանի բարեկամներն են, որոնք երկկողմանի ռազմավարական հարաբերությունների զարգացման կողմնակիցն են», - ըստ «Կովկասպրես»-ի՝ եզրակացրել է Սահակաշվիլին: