Մատչելիության հղումներ

Վլադիմիր Պուտինը այսօր հանդիպելու է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարներին


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Բուխարեստում հանդիպելու է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների հետ:

Հանդիպումը կայանում է մեկ օր անց այն բանից հետո, երբ ՆԱՏՕ-ն խոստացավ ի վերջո ընդունել Վրաստանին եւ Ուկրաինային, թեեւ նրանք չդարձան անդամության թեկնածուներ:

Ի պատասխան՝ Պուտինը խոստացավ սատարել Աբխազիային եւ Հարավային Օսիային, որոնք ձգտում են անկախություն ստանալ Վրաստանից: Ռուսաստանը խստորեն ընդդիմանում է ՆԱՏՕ-ի ընդարձակմանը դեպի արեւելք:

Մոսկվան նաեւ դեմ է ամերիկյան հակաօդային պաշտպանության համակարգերը Արեւելյան Եվրոպայի երկրներում տեղադրելուն, մինչդեռ երեկ Բուխարեստում համաձայնություն ձեռք բերվեց, որ ամերիկյան համակարգերը կտեղակայվեն Չեխիայի տարածքում:

Միաժամանակ, ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ այսօր ստորագրվելու է համաձայնագիր, որով Հյուսիսատլանտյան դաշինքին թույլատրվելու է Ռուսաստանի տարածքով փոխադրել Աֆղանստանում տեղակայված զորքերի համար նախատեսված մատակարարումները, եթե դրանք զենք եւ զինամթերք չեն պարունակում: ՆԱՏՕ-ի խոսնակի փոխանցմամբ` ռուսաստանյան կողմից համաձայնագիրը ստորագրելու է արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG