ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները երեկ հայտարարությամբ են հանդես եկել Հայաստանի նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ Բուխարեստում կայացած հանդիպումների կապակցությամբ:
Համաձայն հայտարարության, որը տարածել է ԵԱՀԿ-ի մամուլի ծառայությունը, երկու երկրների ղեկավարները եւ համանախագահները մտքեր են փոխանակել «տարաձայնությունները մեղմելու եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքների հարցում կոնսենսուսի հասնելու ուղիների վերաբերյալ»:
«Համանախագահները վերահաստատեցին իրենց աջակցությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը եւ այն համոզմունքը, որ հակամարտության խաղաղ կարգավորումը պահանջում է Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի վերաբերյալ բանակցային ճանապարհով ձեռք բերված քաղաքական փոխզիջում, որի ապագա հաստատումը կվերապահվի Լեռնային Ղարաբաղի բնակչությանը», - ասված է փաստաթղթում:
Երկու երկրների ղեկավարները եւ համանախագահները, համաձայն հայտարարության, համաձայնել են «շարունակել բանակցությունները առկա հիմքի վրա, էլ ավելի հստակեցնել ներկայումս սեղանի վրա գտնվող առաջարկը եւ կատարել լրացուցիչ քայլեր խաղաղ գործընթացն առաջ մղելու համար»: Այդ նպատակով միջնորդները ընդգծել են հնարավորինս շուտ կողմերի միջեւ ամենաբարձր մակարդակով հանդիպումներ կազմակերպելու կարեւորությունը:
Արմեն Քոլոյան, Պրահա