Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը եւ Պրահան համաձայնեցին ամերիկյան հակաօդային պաշտպանության համակարգ տեղակայել Չեխիայում


Վաշինգտոնը եւ Պրահան այսօր Բուխարեստում համաձայնության եկան Չեխիայի տարածքում ամերիկյան հակաօդային պաշտպանության համակարգի տեղակայման հարցում:

Համատեղ հայտարարության մեջ ասված է. - «Այս պարտավորեցնող համաձայնությունը միտված է Չեխիայում ամերիկյան ռադարի տեղակայմանը՝ բալիստիկ հրթիռներին հետեւելու համար: Ռադարը միացված կլինի ԱՄՆ-ում եւ Եվրոպայում գտնվող ամերիկյան հակաօդային պաշտպանության այլ համակարգերին»:

ԱՄՆ-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի հետ հանդիպելուց հետո Չեխիայի արտգործնախարար Կարել Շվարցենբերգը լրագրողներին ասել է, որ այս պայմանավորվածությունն ամրագրող համաձայնագիրը, հավանաբար, կստորագրվի մայիսի սկզբին:

Արեւմտյան գործակալությունները փաստում են, որ այս գործարքը առաջացնելու է Ռուսաստանի վրդովմունքը: Մոսկվան բազմիցս է հայտարարել, որ ամերիկյան համակարգերի տեղակայումը Արեւելյան Եվրոպայում դիտում է որպես սպառնալիք իր անվտանգությանը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՆԱՏՕ-ի անդամ երկրների առաջնորդների հետ կհանդիպի վաղը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG