Մատչելիության հղումներ

Բացվել է Կիպրոսի մայրաքաղաքի հունական եւ թուրքական հատվածները բաժանող անցակետը


Այսօր Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում հանդիսավոր կերպով բացվել է մոտ կես դար շարունակ քաղաքի հունական եւ թուրքական հատվածները բաժանող անցակետը:

Լեդրա փողոցի անցակետի բացմանը ներկա են եղել հունական եւ թուրքական Կիպրոսի առաջնորդները, ՄԱԿ-ի ներկայացուցիչները:

«Ռոյթերզ»-ի վկայությամբ, Եվրոպայի վերջին բաժանված մայրաքաղաքի՝ Նիկոսիայի կենտրոնական փողոցի բացումը խորհրդանշական քայլ է երկու կողմերի միջեւ սպասվող բանակցություններից առաջ: Անցած ամիս Կիպրոսի երկու հատվածների առաջնորդները պայմանավորվել են վերսկսել բանակցությունները կղզու վերամիավորման շուրջ:

Կիպրոսը երկու մասի է բաժանված 1974 թվականից, երբ թուրքական զինված ուժերը ներխուժեցին կղզի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG