Մատչելիության հղումներ

Վաղը Հայաստան է ժամանում Ուկրաինայի փոխարտգործնախարարը


Վաղը Երեւան է ժամանելու Ուկրաինայի փոխարտգործնախարար Կոնստանտին Ելիսեեւի գլխավորած պատվիրակությունը: Հայաստանի արտգործնախարարության մամլո ծառայության հաղորդագրության համաձայն՝ ուկրաինական պատվիրակությունը ժամանում է «Հայաստանի եւ Ուկրաինայի արտգործնախարարությունների միջեւ միջգերատեսչական խորհրդատվություններին մասնակցելու նպատակով»:

Կոնստանտին Ելիսեեւը կմասնակցի նաեւ հայ-ուկրաինական դիվանագիտական հարաբերությունների 90-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացման արարողությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG