Մատչելիության հղումներ

Հարցաքննության են կանչվել Արարատ Զուրաբյանի ընտանիքին պատկանող սրճարանի աշխատակիցները


Այսօր որպես վկա հարցաքննության են կանչվել Հայոց համազգային շարժման վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի ընտանիքին պատկանող «Կարապի լիճ» սրճարանի աշխատակիցները:

Զուրաբյան շահերի պաշտպան Տիգրան Տեր-Եսայանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ հարցաքննության հրավեր են ստացել սրճարանի տնօրենը, հաշվապահը եւ մի աշխատակից:

Արարատ Զուրաբյանին մեղադրանք է առաջադրվել սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւանում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու առթիվ Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում:


Ռուզաննա Ստեփանյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG