Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը, Հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող գործի շրջանակներում կալանավորված102 անձանցից 13-ի գործերն արդեն ուղարկվել են դատարան:
Նրանց մեծ մասը, ըստ Տռուզյան, մեղադրվում են Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի առաջին մասին հատկանիշներով: Ոմանք մեղադրվում են նաեւ 235-րդ հոդվածի չորրորդ մասի կամ 225-րդ պրիմ հոդվածի առաջին մասի հատկանիշներով:
316-րդ հոդվածի առաջին մասը քրեական պատասխանատվություն է նախատեսում իշխանության ներկայացուցչի, տվյալ պարագայում` ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին չենթարկվելու եւ նրանց դիմադրություն ցույց տալու եւ նրանց նկատմամբ բռնություն գործադրելու համար:
235-րդ հոդվածի չորրորդ մասը վերաբերում է ապօրինի զենք, զինամթերք պահելուն, 225-րդ պրիմ հոդվածը` օրենքով սահմանված կարգի խախտմամբ հրապարակային միջոցառում կազմակերպելուն եւ անցկացնելուն:
Ռուզաննա Ստեփանյան