Հայաստանի վարչապետ, նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 3-ին կմեկնի Բուխարեստ` մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին:
Սերժ Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակության կազմում են արտգործնախարար Վարդան Օսկանյանը, ՆԱՏՕ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության առաքելության ղեկավար Սամվել Մկրտչյանը, Ռումինիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Եղիշե Սարգսյանը, կառավարության աշխատակազմի համապատասխան վարչությունների ղեկավարներ:
Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը կմասնակցի Եվրատլանտյան գործընկերության խորհրդի (ԵԱԳԽ) անդամ երկրների ղեկավարների աշխատանքային ճաշին, որի ընթացքում տեղի կունենա «Եվրատլանտյան գործընկերություն. 21-րդ դարի անվտանգության մարտահրավերներին դիմակայում» խորագրով քննարկում:
Բուխարեստում նախատեսվում է նաեւ Սերժ Սարգսյանի հանդիպումը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ:
Հայաստանի պատվիրակությունը նույն օրը կվերադառնա Երեւան: