Ուկրաինայից ստացված հաղորդագրության համաձայն, բարբարոսները վնասել են Լվովի հայկական եկեղեցու ճակատը եւ ավերել են խաչը: Ինչպես «Արեւմտյան տեղեկատվական գործակալությանը» փոխանցել է եկեղեցու սպասավոր հայր Թադեւոսը, դեպքը տեղի է ունեցել մարտի 29-ից 30-ը ընկած ժամանակահատվածում:
Լվովի քաղաքային խորհրդի պատգամավոր Վարդգես Արզումանյանը եկեղեցու շենքի ճակատը եւ խաչը վերականգնելու խնդրանքով դիմել է Լվովի պատմական ժառանգության պահպանման վարչությանը:
Հայր Թադեւոսի փոխանցմամբ` քաղաքի պաշտոնյաներն ասել են, թե պատրաստ են աջակցել վերանորոգման հարցում` պայմանով, որ ծախսը հոգա տեղի հայ համայնքը:
Վարդգես Արզումանյանն ասել է, թե հայ համայնքը իշխանություններին բազմիցս հորդորել է լրացուցիչ հսկողություն սահմանել Լվովի այն թաղամասում, որտեղ գտնվում է հայկական եկեղեցին:
«Այդ թաղամասում շատ հաճախ են հավաքվում քրեական հակումներով եւ անվայելուչ վարքով անձինք: Մենք չենք կարծում, թե բարբարոսության թիրախը հենց հայկական եկեղեցին էր. եթե այդտեղ ուղղափառ եկեղեցի լիներ, այն նույնպես կպղծվեր», - ասել է Լվովի քաղաքային խորհրդի պատգամավոր Վարդես Արզումանյանը եւ հավելել. - «Հուսով եմ, որ ոստիկանապետը ուշադրություն կդարձնի քաղաքի պատմական հուշարձանների պաշտպանությանը: Հարկ է, որ այստեղ միշտ կայանվեն ոստիկանների մեքենաները` դրանք կվանեն վանդալներին»:
Արմեն Քոլոյան, Պրահա