Մատչելիության հղումներ

Հայաստանի կադաստրի ղեկավարը՝ Ռուսաստանի տիեզերական գործակալությունում


Հայաստանի կադաստրի եւ անշարժ գույքի պետական կոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյանը Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի Դաշնային տիեզերական գործակալության ղեկավար Անատոլի Պերմինովի հետ: Ինչպես հաղորդել է գործակալության մամլո ծառայությունը, կողմերը քննարկել են տիեզերական տեխնոլոգիաները ի շահ Հայաստանի օգտագործման հեռանկարները:

Որպես դրական զարգացում նշվել է Հայաստանում տիեզերական մոնիտորինգի կենտրոնի ստեղծման ուղղությամբ համատեղ աշխատանքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG