Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը, հայտարարելով, որ կուսակցությունը «ռազմավարության եւ մարտավարության ճշգրտման» խնդիրներ ունի, ոչինչ չբացառեց, այդ թվում` մանդատները վայր դնելու սցենարը:
Սաֆայանը չկամեցավ կուսակցության կամ խմբակցության անունից պաշտոնապես գնահատել քաղաքական նոր կոալիցիայի ստեղծումը, բայցեւ ասաց. - «Մենք հարկադրված ենք լինելու առաջիկայում միգուցե վարչության նիստ կամ հավաք ունենալ, որովհետեւ բավականին բարդ է 7 ընդդիմադիր պատգամավորով աշխատել խորհրդարանում, որտեղ այլեւս բոլորը մեծամասնություն են»:
Հարցին, թե ինչպիսին է «Ժառանգության» ղեկավարների նախնական տրամադրվածությունը, պատգամավորը արձագանքեց. - «Ես չեմ կարող որեւէ սցենարի օգտին արտահայտվել, բայց, համենայն դեպս, մեր ռազմավարության եւ մարտավարության ճշգրտման խնդիրներ կան»:
«Ես չեմ ուզում բացառել ոչինչ», - ի պատասխան հարցին, թե այդ ճշգրտումը կարող է հանգեցնել մանդատները վայր դնելուն:
«Գիտեմ, որ այդ թեման անընդհատ շոշափվում է, բայց… մենք ի սկզբանե հայտարարել ենք, որ մենք պրոմասնակցային ուժ ենք: Մենք չենք համարում, որ բոյկոտը բերելու է շատ ավելի մեծ արդյունքների, քան որեւէ մասնակցություն: Բայց նաեւ չենք ուզում բացառած լինել որեւէ տարբերակ», - հավելեց նա:
Խորհրդարանական պաշտոնների առումով պայմանավորվածությունների հնարավորության մասին հարցին Ստեփան Սաֆարյանը արձագանքեց. - «Չեմ կարծում, որ մեզ առաջարկ կհնչի, որովհետեւ չեմ կարծում նաեւ, որ ազատ պաշտոն կմնա»:
Սաֆարյանի հավաստմամբ, իրենք չեն ընդունի այնպիսի առաջարկ, երբ ցանկացած պահի կարող են հանել այն պաշտոնից:
«Ինչպես դա արեցին Արթուր Բաղդասարյանի հետ 2006 թվականին», - օրինակ բերեց «Ժառանգության» ղեկավար ներկայացուցիչը: - «Մեզ պետք չէ մասնակցությունը, որտեղ պաշտոնի պահպանումը կամ դրա չկորցնելը դառնա քո քաղաքական գործունեության զսպաշապիկ»
Ռուզան Խաչատրյան