(շաբաթ, 29-ը մարտի)
«168 ժամ»-ի մեկնաբանը, ուրվագծելով նորաստեղծ քառակողմ քաղաքական կոալիցիայի հեռանկարը, գնահատել է. - «Գուցե ներքաղաքական ճգնաժամը պատճառ դարձավ կոալիցիայի ստեղծմանը, այն էլ՝ այս կազմով, քանի որ այս կոալիցիայի աշխատանքն ի սկզբանե դատապարտված է ձախողման։ Ակնհայտ է, որ կոալիցիոն հուշագրի տակ ստորագրած ուժերն այդ քայլին են գնացել բացառապես միակողմանի պայմանավորվածության պարագայում՝ միայն Սերժ Սարգսյանի հետ։ Համատեղ աշխատանքը արդյունավետ ու ազնիվ լինել չի կարող նաեւ այն հիմնավորմամբ, որ կոալիցիայի կազմը համալրած ուժերը միմյանց ակնհայտորեն չեն վստահում»։
Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը «Ժամանակ Երեւան» թերթի հարցազրույցում մարտի 1-ի ողբերգական դեպքերին առնչվող հարցին ի պատասխան հետահայաց գնահատել է. - «Այն, ինչ տեղի ունեցավ այդ օրը, ձեռնտու չէր նախեւառաջ Սերժ Սարգսյանին։ Ինձ չի թվում, որ որեւէ նախագահ չի ցանկանա իշխանության գալ եւ իր պաշտոնավարման առաջին օրերը լցված լինեն արյունով։ ... Եթե նույնիսկ նրա նկատմամբ հասարակական վստահության որոշակի ռեսուրսներ կային, վերջին գործողությունները ոչնչացրին այդ ռեսուրսները, այսպես ասենք՝ նախագահի վերջին քայլը թուլացրեց վարչապետի քաղաքական մանեւրի հնարավորությունը»: «Ժողովրդի հենարանն ամբողջությամբ հեռացրին վարչապետից ու նրա կողքին թողեցին միայն կրիմինալ-օլիգարխիկ հենարանը։ Իսկ այդ հենարանով Սերժ Սարգսյանը դժվար թե կարողանա ռեֆորմներ իրականացնել», - եզրակացրել է «Ժառանգության» պատգամավորը:
«Հայոց Աշխարհ»-ի խմբագիրը «Հայրենի կլանների պերճանքն ու թշվառությունը» վերնագրի տակ փոխանցել է. - «Կլանային համակարգը մեզանում ստեղծվեց 90-ականների ամենասկզբում։ Այդ պայմաններում մրցակցող կլաններն իշխում էին՝ հենվելով իրենց հովանավորող կամ ֆինանսապես սնուցող խմբավորումների վրա։ Իշխանական պետական հիերարխիայում զբաղեցրած տեղը նախորոշվում էր ոչ թե այս կամ այն անձի անհատական արժանիքներով, այլ այն կլանի հեղինակությամբ, որին նա պատկանում էր»։ Ըստ խմբագրի, «կլանը կարող է զբաղեցնել էլիտայի տեղը պատմական այս կամ այն հանգամանքների բերումով, բայց նա երբեք չի կարող դառնալ էլիտա՝ բառի ճշմարիտ իմաստով, եւ չի կարող փոխարինել նրան»։ «Ուստիեւ նոր իշխանության կարեւորագույն խնդիրը պետք է լինի կլանների փոխարինումը իրական էլիտայով, նրանցով, ովքեր նախանշում են հոգեւոր կողմնորոշիչները, ովքեր նպաստում են կարգուկանոնին, համերաշխությանը, արդարությանը», - շեշտել է «Հայոց Աշխարհ»-ի խմբագիրը:
«Ազգ»-ի մեկնաբանը, արձագանքելով մայրաքաղաքի կենտրոնից ոստիկանության բաժիններ մարդկանց պարբերաբար բերման ենթարկելու փաստերին, նկատել է. - «Ոստիկանները բնավ էլ ձեւականությունների հետեւից չեն ընկնում, տանում են ում ուզում են, ըստ էության, ուր ուզում են եւ երբ ուզում են, ընդդիմադիրներն էլ, կարծես դիտավորությամբ, հենց Հյուսիսային պողոտայում են «զբոսանքի» ելնում»: «Ո՞վ կամ ե՞րբ է որոշել, որ մարդկանց կարելի է «հոպ-ստոպ» անել փողոցում, տանել չգիտեմ ուր ու թեկուզ մի քանի րոպե պահել, երբ այդ մարդը հանրային անվտանգությանն այնքան չի սպառնում, որքան քրեական օրենսգրքի հոդվածները գոնե մի երկու անգամ խախտած անձը», - տարակուսել է մեկնաբանն ու եզրափակել. - «Մի՞թե հասկանալի չէ, որ իրավապահների նման մարդորսի գործողությունները ոչնչի չեն բերի, միայն ծիծաղելի կդարձնեն Հայաստանը ուզածդ խելքը գլխին մարդու աչքում: Ի՞նչ է, սեփական անճարակությունն այնտեղ է հասել, որ բացատրություն ու զրույց պիտի լինի Հայաստանի գրեթե բոլոր քաղաքացիների՞ հետ...»։
«Չորրորդ իշխանություն» թերթը, իր հերթին, փորձելով տրամաբանություն գտնել մարդկանց տասնյակներով բերման ենթարկելու` իշխանության գործողություններում, շեշտադրել է. - «Պատճառը շատ պարզ է. նրանք հասկացել են, որ իրենց հիմնական հակառակորդը ոչ թե կոնկրետ քաղաքական ուժ է, այլ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Եվ բնականաբար, պայքարում են հենց քաղաքացիների դեմ»։ «Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին ոչ թե քաղաքացիներ են պետք, այլ բնակչություն», - եզրակացրել է թերթը եւ որպես այդ մտքի հիմնավորում՝ զատորոշել. - «Որովհետեւ «բնակչությունը», որպես կանոն, ընդունում է խաղի կանոնները, զբաղված է բացառապես ուտելիքի հոգսով, սերիալ է նայում, կաշառք է տալիս, մի խոսքով, «յոլա է գնում», իսկ քաղաքացիները մի «փիս խասյաթ» ունեն՝ չեն համակերպվում ռեժիմի թելադրած խաղի կանոններին եւ պայքարում են իրենց քաղաքացիական իրավունքների համար»։
Ատոմ Մարգարյան