Մատչելիության հղումներ

Ջորջ Բուշը ժամանում է Ուկրաինա


ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշն այսօր երկօրյա այցով ժամանում է Ուկրաինա՝ սատարելու ՆԱՏՕ-ին անդամակցելու այդ երկրի ձգտումը:

Որոշ կազմակերպություններ մտադիր են Կիեւում բողոքի գործողություններ նախաձեռնել Բուշի այցի դեմ:

Ըստ սոցիոլոգիական հարցումների՝ ուկրաինացիների մեծ մասը դեմ է ՆԱՏՕ-֊ին անդամակցությանը: Ռուսաստանը նույնպես դժգոհ է նման զարգացումներից:

Մինչդեռ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին այսօր «Ֆայնենշլ թայմս» լոնդոնյան թերթում հրապարակված հարցազրույցում կարծիք է հայտնել, թե Ռուսաստանը «վետոյի» իրավունք չունի Ուկրաինայի եւ Վրաստանի անդամակցության հարցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG