Թուրքիայի Սահմանադրական դատարանն այսօր որոշեց քննարկել իշխող կուսակցությունը արգելելու հարցը, ինչը կարող է հանգեցնել ամիսներ տեւող քաղաքական անորոշության:
«Ասոշիեյթեդ փրես»-ի վկայությամբ՝ Սահմանադրական դատարանի 11 անդամները որոշումն ընդունել են միաձայն:
Դատախազության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը մեղադրել է «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը աշխարհիկ պետական կարգի տապալմանն ուղղղված գործողությունների մեջ:
Նա նաեւ պահանջել է արգելել կուսակցության 70 առաջատար գործիչներին, այդ թվում` երկրի նախագահ Աբդուլա Գյուլին եւ վարչապետ Ռեջեփ Էրդողանին, 5 տարվա ընթացքում զբաղվել քաղաքականությամբ: