Շաբաթ օրը Երեւան է ժամանել Եվրախորհրդի Նախարարների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի խումբը:
Քառօրյա այցի ընթացքում նախատեսվում են պատվիրակության հանդիպումները Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի, վարչապետ Սերժ Սարգսյանի, արտգործնախարար Վարդան Օսկանյանի, արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի, Ոստիկանության պետ Հայկ Հարությունյանի, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի եւ ընդդիմության ներկայացուցիչների հետ:
Կիրակի օրը տեղի է ունեցել Ագոյի խմբի անդամների հանդիպումը Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ:
Ըստ ոչ պաշտոնական լուրերի` հանդիպումը նախատեսված էր «Երեւան» հյուրանոցում: Նշված ժամին այնտեղ էին հավաքվել մի քանի տասնյակ մարդիկ, որոնք սպասում էին Լեւոն Տեր-Պետրոսյանի այցին, սակայն, անհայտ պատճառներով, հանդիպումը կայացել է ոչ թե հյուրանոցում, այլ, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց առաջին նախագահի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը, Տեր-Պետրոսյանի առանձնատանը:
Մուսինյանի վկայությամբ` Լեւոն Տեր-Պետրոսյանը վերահաստատել է իր դիրքորոշումը, ըստ որի` «պետք է ազատ արձակվեն քաղբանտարկյալները, անցկացվի անկախ հետաքննություն, ինչից հետո հնարավոր է երկխոսություն սկսել իշխանությունների հետ»:
Հանդիպումից հետո Ագոյի խմբի անդամները զբոսնել են Հյուսիսային պողոտայում:
Երեկ առավոտյան Ագոյի խմբի անդամները «Երեւան» հյուրանոցում հանդիպել էին մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Նրանք հայտարարել են, որ իրենց համար առաջնահերթ խնդիրներից մեկը խոսքի, մամուլի ազատությունն է:
Հովհաննես Շողիկյան եւ Ռուզաննա Ստեփանյան