«Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը «Ո՞վ է հիպնոսի տակ» վերնագրի ներքո փոխանցել է. - «Վերջին շրջանում շրջանառության մեջ գցված ամենահանճարեղ «միտքն» այն էր, թե անցած ամիսների ընթացքում ժողովուրդը միտինգներում հնչող ելույթների ազդեցության տակ ընկել է «հոգեխանգարմունքների» մեջ, հիպնոսացվել է, զոմբիացվել եւ այլն»։ «Ինչ խոսք, գերհարթ ուղեղ ունեցողների համար հանուն իր ազատությունների ամեն օր հանրահավաքների մասնակցող բազմաթիվ մարդկանց գործողությունները որեւէ այլ բացատրություն չեն կարող ունենալ», - նկատել է մեկնաբանն ու հիմնավորել. - «Հարթուղեղների համար ազատությունը անհասկանալի ինչ-որ սուբստանցիա է, որը հնարավոր չէ խաշի սեղանի շուրջ փաթաթել լավաշի մեջ ու ուտել։ Եվ եթե մարդ պայքարում է մի բանի համար, որը հնարավոր չէ խցկել ստամոքսի մեջ, ապա հարթուղեղների տեսանկյունից նման մարդիկ կա’մ հոգեկան հիվանդներ են, կա՛մ հիպնոսացվածներ են, կա՛մ էլ՝ հոգեխանգարմունքի մեջ են»։
«Հայոց Աշխարհ» թերթի խմբագրի համոզմամբ` «արդի հայրենի էլիտան հաջողության է հասել միայն երկու հարցում. քաղաքական ընդդիմախոսների ճնշման եւ սեփական դիրքը անձնական ու խմբակային նպատակների համար օգտագործման»։ «Ստիպել գործարար էլիտային կիսվել հասարակության հետ, ընդառաջել նրա հիմնական պահանջներին, կարելի է միայն բառի ուղղակի իմաստով` ատրճանակի փողի տակ», - գրել է խմբագիրն ու մասնավորեցրել. - «Այդպիսի «ատրճանակ» է ծառայում, ըստ էության, պետությունը, որը կոչված է սահմանափակել շահադիտական ու խմբակային շահերը։ Բայց ագռավն ագռավի աչք չի հանի։ Հայրենի էլիտայի տոհմական հատկանիշը (ոչ միայն գործարար, այլեւ պետական-քաղաքական) ճչացող անարդարությունն է հասարակության նկատմամբ», - որակել է խմբագիրն ու եզրակացրել.- «Առանց ճնշման հայրենի էլիտան չի փոխվի դեպի լավը։ Էլիտայի արմատական ինքնափոխակերպումն առհասարակ հնարավոր է միայն արտաքին ու ներքին լուրջ մարտահրավերների եւ սպառնալիքների դեպքում։ Ներկայումս հենց այդպիսի իրավիճակ է»։
«Հայք»-ի խմբագրականը փոխանցել է. - «Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում մարտի 1-ից ի վեր՝ սպանություններ, համատարած բռնություններ, ձերբակալություններ, հալածանքներ, ահաբեկումներ, քաղաքացիների իրավունքների սահմանափակումներ, մարդաորսություն, պատժիչ գործողություններ, հետապնդումներ, անցյալ դարի 20-40-ական թվականներին նույն ձեռագրով եւ նույն ցինիզմով կատարվել են Իտալիայում, Գերմանիայում, ֆաշիզմի թույնով վարակված այլ երկրներում»։ «Եվ եթե եվրոպական դիտորդական առաքելությունները չեն արձանագրում նմանությունները, ապա մեզ թույլ կտանք կասկածել նրանց դիտողականությանը», - գրել է խմբագիրն ու հավելել. - «Մենք՝ հայերս, փաստում ենք այդ նմանությունը եւ առնվազն մեր տարակուսանքն ենք հայտնում, որ քաղաքակիրթ Եվրոպան չի տեսնում, կամ չտեսնելու է տալիս առանձին վերցրած մի փոքրիկ երկրում, որը ընդամենը 10 տարի առաջ նույն Եվրոպայի գնահատականով ժողովրդավարության կղզյակ էր Հարավային Կովկասում»։
«Իրավունք»-ի հարցազրուցում պնդելով, որ մարտի 1-ի եւ 2-ի «ողբերգության պատճառների անկախ միջազգային հետաքննությունն այլընտրանք չունի Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը փաստարկել է. - «Կարծում եմ, որ միայն այդպիսի հետաքննությունը կարող է հանգստացնել հասարակությանը։ Այսօր չի կարելի թույլ տալ, որ պատմությունը կրկնվի։ Հետաքննությունը պետք է արժանահավատ լինի ոչ միայն զոհերի եւ տուժածների հարազատների համար, այլեւ ողջ հայ ժողովրդի համար, որովհետեւ կատարվածի լիարժեք բացահայտումից է կախված հայության բոլոր հատվածների համերաշխությունն ու միասնականությունը, ազգի բարոյական առողջացումը»։
Ատոմ Մարգարյան