Մատչելիության հղումներ

Բաղդադում պարետային ժամ է հայտարարվել


Այս գիշեր Բաղդադում պարետային ժամ է հայտարարվել, որը գործելու է մինչեւ կիրակի: Մարդիկ եւ մեքենաները երեկոյան չպետք է լինեն փողոցում:

Իշխանությունները նման միջոցի են դիմել իրաքյան ուժերի եւ շիա զինյալների միջեւ բախումները դադարեցնելու նպատակով:

Կառավարական ուժերը շարունակում են պայքարը Բասրա քաղաքի վերահսկողությունը վերականգնելու համար: Այս շաբաթ շիա զինյալները հարձակվել էին այդ քաղաքի վրա, սպանվել է 130 մարդ, բախումներ են սկսվել նաեւ Բաղդադում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG